«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է իմպիչմենտի ենթարկվի և փոխարինվի փոխնախագահ Ջեյ դի Վենսով»,- նշված է X-ի հրապարակման մեջ, որի հետ համաձայն է միլիարդատեր Իլոն Մասկը։ Թրամփի և Մասկի հակամարտությունը սկսվել է այն պատճառով, որ վերջինս դժգոհ էր NASA-ի կադրային որոշումներից և նախագահի հարկային օրինագծից, որից հետո նրանք սկսել են միմյանց անձամբ քննադատել։ Միլիարդատերը նշել է, որ Թրամփը չէր հաղթի ընտրություններում առանց իր օգնության:               
 

Փառատոնը կմեկնարկի Նուբար Ասլանյանի՝ կլարնետի և նվագախմբի համար գրված կոնցերտի կատարմամբ

Փառատոնը կմեկնարկի Նուբար Ասլանյանի՝ կլարնետի և նվագախմբի համար գրված կոնցերտի կատարմամբ
07.04.2016 | 15:58

Հայաստանի կոմպոզիտորների միությունը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, կազմակերպերպում է Հայ ժամանակակից երաժշտության երրորդ փառատոնը, որի մեկնարկային համերգը կկայանա ապրիլի 8-ին՝ Արամ Խաչատրյան համերգասրահում: Այդ երեկո բեմում կլինի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան, դիրիժոր՝ Հարություն Արզումանյան), որը կներկայացնի թվով 4 հայ հեղինակի սիմֆոնիկ ստեղծագործություն:

ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված փառատոնի առաջին համերգը (ժամը՝ 19:00) կմեկնարկի կոմպոզիտոր Նուբար Ասլանյանի՝ կլարնետի և նվագախմբի համար գրված կոնցերտի կատարմամբ: Ի դեպ, այս ստեղծագործության մեջ հեղինակն օգտագործել է «Հով արեք, սարեր ջան» երգի ելևէջները: Հատուկ այս կոնցերտի կատարման համար Իսրայելից Երևան է ժամանել կլարնետահար Ջեֆֆ Հովվարդը: «Հայկական գույներ» կներկայացվեն նաև Անահիտ Կոստանյանի՝ դուդուկի և նվագախմբի համար գրված մշակման կատարման ժամանակ: Ինչպես Նուբար Ասլանյանի, Անահիտ Կոստանյանի ստեղծագործությունը նույնպես կկատարվի առաջին անգամ: Համերգին կհնչեն նաև Բելա Հովհաննիսյանի և Վահրամ Բաբայանի Սիմֆոնիաները: Երիտասարդ կոմպոզիտոր Բելա Հովհաննիսյանի՝ մեծ սիմֆոնիկ նվագախմբի համար գրված ստեղծագործությունն առաջին անգամ հնչել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կատարմամբ՝ 2010 թվականին, իսկ Վահրամ Բաբայանի Սիմֆոնիայի բեմելն էլ կայացել է 1981 թ.՝ Վալերի Գերգիևի ղեկավարությամբ:
Հավելենք միայն, որ փառատոնի հաջորդ համերգը կկայանա ապրիլի 9-ին՝ «Արամ Խաչատրյա» համերգասրում, որտեղ կհնչեն Ժիրայր Շահրիմանյանի, Նարինե Զարիֆյանի, Ստեփան Սուքիասյանի և Վարդ Մանուկյանի ստեղծագործությունները: Բեմում կլինի Հայաստանի երիտասարդական նվագախումբը: Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան:
Հայ ժամանակակից երաժշտության տարածման և լայն շրջանակներում այն հասանելի դարձնելու համար՝ Ïոմպոզիտորների միության որոշմամբ բոլոր համերգները կլինեն բացառապես անվճար:

Դիտվել է՝ 855

Մեկնաբանություններ